Հասարակական

Մեղրիում ոռոգվում է 400 հա հողատարածք

1 րոպեի ընթերցում

ՄԵՂՐԻ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ( սեփ. թղթ. Գոհար Իսախանյան): Այս տարվանից Մեղրիում գործում Է ջրօգտագործողների միությունը, որն ընդգրկում է Ագարակ քաղաքը, Մեղրի քաղաքի 30 տոկոսը և Շվանիձոր, Ալվանք, Նյուվադի գյուղերը` մոտ 600 հա հողատարածք: Սակայն ոռոգելի հողատարածքներից ներկայումս ոռոգվում է 400 հա-ը: Պոմպակայանների կապիտալ նորոգման շնորհիվ այս տարի ոռոգվող հողատարարածքները տարածաշրջանում ավելացել են 50 հա-ով: Դրա 70 տոկոսը այգիներ են, 30 տոկոսը` բանջարաբոստանային կուլտուրաների ցանքսեր: Ջրի վարձավճարները Մեղրիի տարածաշրջանում անցած տարի կազմել են 86 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում