Հասարակական

ՀՀ եւ Կանադայի կառավարությունների միջեւ ստորագրվել է եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու համաձայնագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանադայի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասինե համաձայնագիրը հունիսի 29- ին ստորագրել են ՀՀ ýինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաýարյանը եւ Կանադայի դեսպանատան խորհրդական Հավրդ Այզըքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ýինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից, համաձայնագիրը, կանոնակարգելով հարկային մուտքերի նկատմամբ պայմանավորվող պետությունների իրավասությունների շրջանակը եւ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններում հարկային հարցերը, հնարավորություն կտա զարգացնել պետությունների միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների եւ մարդկանց շարժը: Համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը, նվազեցնելով եկամտային ու գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա: Դա հնարավորություն է տալիս պայմանավորվող պետությունների շուկաներ փոխադարձ ներթափանցման ժամանակ խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստեղծելով մրցակցային շահավետ հնարավորություններ, ինչպես նաեւ խթանել ներդրումների հոսքը՝ օտարերկրյա ներդրումների համար ստեղծելով բարենպաստ հարկային ռեժիմ: Համաձայնագրով կանոնակարգվում են եկամուտների ստացման, երկրում հիմնական եկամտատեսակների՝ շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները, դրույքաչափերը: Քանի որ անցումային փուլում գտնվող տնտեսություններին հատուկ է օրենսդրության արագ փոփոխությունը, կրկնակի հարկման համաձայնագիրը օտարերկրյա գործարարի համար միջնաժամկետ հեռանկարում ապահովում է կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ: Համաձայնագիրն ապահովում է նաեւ հարկումից խուսափելը կանխելու մեխանիզմ, համաձայնագրում ներառված հարկերի առնչությամբ երաշխավորվում է պայմանավորվող պետությունների ազգային անձանց նկատմամբ հարկային խտրականության բացառում: Մասնավորապես, համաձայնագրով պայմանավորվող պետությունների հարկային մարմինների միջեւ նախատեսվում է համագործակցության հաստատում, որը ներառում է կրկնակի հարկմանը եւ հարկային օրենքների կիրառմանը վերաբերող վիճելի հարցերի կարգավորման հնարավորություն, ինչպես նաեւ հարկումից խուսափելը կանխելու նպատակով տեղեկատվության փոխանակում: ՀՀ կառավարության եւ այլ երկրների կառավարությունների միջեւ առայսօր ստորագրվել է 25 համաձայնագիր, որոնցից գործում է 17-ը՝ Բուլղարիայի, Վրաստանի, üրանսիայի, Բելոռուսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Թայլանդի, Նիդեռլանդների հետ: Եվս 6 համաձայնագրեր՝ Լեհաստանի, Կատարի, Բելգիայի, Իտալիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Մոլդովայի հետ վավերացվել, բայց դեռեւս ուժի մեջ չեն մտել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում