ԶԼՄ-ներում երկրի ներքաղաքական իրավիճակի արտացոլումները խիստ բեւեռացված են
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան):Երեւանի մամուլի ակումբի եւ üրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր կազմակերպված «Քաղաքական իրավիճակը Հայաստանում եւ դրա լուսաբանումը լրատվամիջոցներումե քննարկման ընթացքում տեսակետներ հնչեցին երկրի ներքաղաքական իրավիճակի լուսաբանման տարբեր մոտեցումների, ԶԼՄ-ներում դրանց արտացոլումների վերաբերյալ: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն, անդրադառնալով վերջին ամիսներին երկրի ներսում ծավալված իրադարձություններին, հատկանշական համարեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զեկույցը: Նա ելույթը գնահատեց դրական, անկեղծ ու բովանդակալից: Ըստ Գյումրիի լրագրողների «Ասպարեզե ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, զանգվածային լրատվության միջոցներում ներքաղաքական վերջին զարգացումների արտացոլումները խիստ բեւեռացված էին: Նրա խոսքերով, թերի էին նաեւ վերլուծություններն ու մեկնաբաբությունները: Լ. Բարսեղյանի գնահատմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում նույնիսկ ընդդիմադիր մամուլում առավել ցայտուն է արտահայտվում քննադատական վերաբերմունքն ընդդիմության նկատմամբ: Լ. Բարսեղյանը համոզմունք հայտնեց, որ լրագրողները, զերծ մնալով գովեստներից ու լավատեսական միտումներից, պետք է ներկայացնեն իրականությունը վերլուծական մտածողությամբ: ü. Նաումանի հիմնադրամի Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի եւ Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավարի տեղակալ Ասպարուխ Պանովը նշեց, որ Հայաստանի ներքաղաքական վիճակն իր արձագանքները գտնում է նաեւ արտասահմանյան լրատվամիջոցներում: Նրա խոսքերով, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները նույն օրը առավոտյան արտացոլվեցին հեռուստաթողարկումներում, իսկ հաջորդ օրը տեղ գտան մամուլում: Ընդգծելով ինտերնետային լրատվամիջոցների դերը տեղեկատվության տարածման գործում` Ա. Պանովը նշեց, որ այդ միջոցները այնպիսի զարգացում են ապրում, որն հնարավոր չէ կանգնեցնել: Քննարկման ավարտին Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, «Ինտերնյուսե հասարակական կազմակերպությունն ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակեցին հայտարարություն, որում կոչ էր արվում բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին գործել ավելի համախմբված եւ հետեւողական, երբ խոսքը վերաբերում է մասնագիտական համերաշխությանն ու ազատորեն տեղեկություններ հավաքելու, տարծելու լրագրողի իրավունքի ոտնահարմանը: