Հայջրմուղկոյուղու կառավարումը հանձնվել է ýրանսիական «Սաուրե ընկերությանը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Հանրապետության շուրջ 300 բնակավայրերի ջրամատակարարման եւ «Հայջրմուղկոյուղիե ընկերության կառավարումը մասնավոր կառավարչին հանձնելու համար հայտարարված մրցույթում չորս միջազգային կազմակերպություններից հաղթել է ýրանսիական «Սաուրե ընկերությունը, որին էլ առաջիկայում կփոխանցվեն «Հայջրմուղկոյուղուե բոլոր գործառույթները: Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական բաժնում, նոր օպերատորը կսկսի աշխատել սեպտեմբեր- հոկտեմբերին, իսկ «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումներիե ծրագրի իրականացման գրասենյակը կանցկացնի օպերատորի գործունեության վերահսկողություն եւ մոնիտորինգ: Գրասենյակի կողմից մշակվել է առաջիկա չորս տարիների գործունեության ծրագիր: Սպառողին բարձրորակ խմելու ջուր մատակարարելու նպատակով կբարելավվեն համակարգի կառավաման ինստիտուտն ու տեխնիկական վիճակը, կվերանորոգվեն մաշված խողովակները, կկառուցվեն նոր գծեր, կկարգավորվեն ջրի մաքրման կայանները: Այժմ հանրապետության խմելու ջրի շուրջ 90 տոկոսը ստացվում է ջրաղբյուրներից, «ծնունդովե մաքուր է եւ մնում է ընդամենը այն տեղափոխելիս ճանապարհին չփչացնել, սակայն ջրմուղը տեխնիկապես եւ ýինանսապես հայտնվել է ծանր վիճակում: Սրընթաց նվազել է համակարգի շահագործման պիտանիությունը, ինչի արդյունքում էլ վթարների թիվը աճում է: Հանրապետության բնակավայրերի զգալի մասը չունի հուսալի ջրամատակարարում, երաշխավորված չեն մատակարարվող ջրի որակն ու մաքրությունը: Նույն աղբյուրի համաձայն, ծրագրի ընդհանուր գումարը 25,5 մլն դոլար է, որից 23 միլիոնը ՀԲ-ի Միջազգային զարգացման ընկերակցության տված երկարաժամկետ արտոնյալ վարկ է, 2,5 միլիոնը` Հայաստանի Հանրապետության կողմից տրվող համաýինանսավորում: Հետագայում նախատեսվում է «Հայջրմուղկոյուղիե ընկերությունում կատարել եւս 3,33 մլն դոլարի ներդրում, իսկ երրորդ բաղադրիչով 12,5 մլն դոլարի ներդրում՝ մասնաճյուղերում: Իսկ ջրատարների վրա ջրաչափեր տեղադրելու եւ հաշվարկային հաշվառման նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւս կտրամադրի 2,5 միլիոն դոլար: