Նշվեց սփյուռքահայ բանաստեղծ Զահրատի ծննդյան 80-ամյակը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան):Հայաստանի գրողների միության եւ Երեւանի կամերային թատրոնի նախաձեռնությամբ, Գրողների համահայկական երկրորդ համաժողովի շրջանակներում այսօր նշվեց սփյուռքահայ բանաստեղծ Զահրատի (Զարեհ Յլդսյան) ծննդյան 80-ամյակը: Այդ առթիվ թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Զահրատի բառերով եւ արձակագիր, երգահան Վահրամ Թաթիկյանի երաժշտությամբ գրված «Կիկոն կամրջին վրա Էե համերգ-ներկայացումը՝ ճանաչված մնջախաղաց Հակոբ Չոբանյանի եւ ջութակահար Մանան Գալուկյանի մասնակցությամբ: Հոբելյանական հանդիսության բացման խոսքում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ Զահրատը Սփյուռքի հայ գրականության եւ պոեզիայի նահապետն Է, որը, ցավոք, «ընտանեկան ինչ-ինչ պատճառներով այսօր չկարողացավ ներկա գտնվել եւ այս հանդիսությանը, եւ առհասարակ համահայկական այս համաժողովինե: Նրա խոսքերով, Զահրատը սփյուռքահայ արդի պոեզիայի «կաղնին Է, որը ստեղծեց իր դպրոցը, եւ թեեւ այն Պոլսում այսօր չունի հետեւորդներ, բայց իր խոր եւ կայուն ազդեցություն ունի ոչ միայն Սփյուռքի, այլեւ Հայաստանի արդի պոեզիայի վրաե: Հանդիսության ընթացքում մեծ բանաստեղծի մասին պատմություններ եւ հիշողություններ պատմեց նաեւ Վ.Թաթիկյանը, նաեւ՝ ընթերցեց Զահրատի՝ Հայաստան կատարած այցելությունների առթիվ իր գրած բանաստեղծություններից: Արդի հայ բանաստեղծ Զահրատը, բնակվելով Ստամբուլում, գրական ասպարեզ Է մտել 1940-ականներից եւ շարունակել Կ.Պոլսի հայկական բանաստեղծական արվեստի ավանդույթները: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, արժանացել մի շարք միջազգային մրցանակների: 1970-ական թվականներից ի վեր Զահրատի ստեղծագործությունները տպագրվում են նաեւ Հայաստանում: Նա հեղինակ Է «Գունավոր սահմանըե, «Մաղ մը ջուրե, «Ծուռ նստինք, շիտակ խոսինքե, «Կանաչ հողըե եւ այլ գրքերի եւ բանաստեղծական ժողովածուների: