ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 18-ի առավոտյան
նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայից
մեկնեց Կրասնոդարի երկրամաս, որտեղ նրան դիմավորեց երկրամասի
նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը, պաշտոնատար այլ անձինք:
Մարզի վարչակարգի շենքում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ
նախագահը եւ երկրամասի նահանգապետը քննարկեցին Հայաստանի եւ Կուբանի
երկրամասի միջեւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու
հնարավորությունները: Ալ.Տկաչովը մասնավորապես համագործակցության
հաջող օրինակ համարեց «Պրոմեթեյե ընկերության մասնակցությունը
մարզում կառուցված «Գոլուբոյ պոտոկե գազատարի շինրարությանը:
Իսկ «Պլատան լյուքսե հյուրանոցում Ռ.Քոչարյանը եւ
Ալ.Տկաչովը հանդիպեցին մարզի, ՌԴ հայրերի միության քաղաքային եւ
շրջանային կառույցների ղեկավարների հետ:
Մեկօրյա այցի ընթացքում ՀՀ նախագահը եղավ նաեւ տեղի
հայկական եկեղեցում, որտեղ նրան դիմավորեց հայերի հոծ բազմություն:
ՀՀ նախագահը հայ համայնքի ներկայացուցիչներին վստահեցրեց, որ շուտով
Ռոստովում լիարժեք կգործի հյուպատոսություն, Հայաստանի հետ կապը
կդառնա կայուն, եւ ՀՀ քաղաքացիները ստիպված չեն լինի որեւէ խնդրի
լուծման համար մեկնել Մոսկվա կամ Սանկտ-Պետերբուրգ:
Կրասնոդարի երկրամասում պաշտոնական տվյալներով ներկայումս
բնակվում է 500 հազար հայ (ընդհանուր բնակչության 10 տոկոսը) եւ
իրավախախտների մեկ տոկոսն էլ չեն կազմում: «Հայերը երկրամասի համար
ոչ մի խնդիր չեն առաջացնում, նրանք մեր հասարակության լավագույն այն
հատվածն են, ովքեր աշխատում են եւ դրական լումա ներդնումե,-իր
խոսքում նշեց Ալ.Տկաչովը: Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի
Դաշնությունում ամենամեծ թվով հայեր ապրում են այս երկրամասում, նրա
հետ Հայաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կազում է ընդամենը 4
մլն ԱՄՆ դոլար: Անցյալ տարի Կրասնոդարի երկրամասում պղծվեցին
հայկական գերեզմաններ: Կատարվածը համարելով վանդալիզմ՝ Ալ.Տկաչովը
նշեց, որ հանցագործների մի մասն արդեն պատժվել է, մյուսները գտնվում
են կալանքի տակ:
Հունվարի 18-ի երեկոյան ՀՀ նախագահի գլխավորած
պատվիրակությունը վերադարձավ Երեւան: