3 րոպեի ընթերցում
ՎԱՅՈՑ ՁՈՐ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Վայոց Ձորի մարզ: Այցի ընթացքում Ռ. Քոչարյանը կլինի տեղի արդյունաբերական ձեռնարկություններում, կհանդիպի գյուղացիների հետ: Վայոց Ձորի ճանապարհին նախագահը ծանոթացավ Լինսի հիմնադրամի միջոցներով իրականցվող Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների ընթացքին: Նշենք, որ մայրաքաղաքը Սյունիքի, Լեռնային Ղարաբաղի հետ կապող մայրուղու Տիգրանաշեն-Զանգակատուն հատվածը, կատարված հողային աշխատանքների շնորհիվ, ընդարձակվել է գրեթե երկու անգամ: Ճանապարհի այդ հատվածը՝ 6կմ երկարությամբ, նախատեսվում է շահագործման հանձնել մեկ ամսից: Ինչպես նշում են ծրագիրն իրականցնողները, այս հատվածը հայտնի է եղել ավտովթարաների հաճախակիությամբ, քանի որ ձմռանն այն գրեթե անանցանելի է դառնում: Վաղուց էր ծրագրվում այն լայնացնել, սակայն միջոցների բացակայության պատճառով, այդպես էլ չի իրագործվել: Մասնագետները պնդում են, որ ճանապարհի վերանորոգվող հատավածները երկար կդիմանան, քանի որ կառուցվում են նոր տեխնոլոգիաներով: Ընդհանուր առմամբ, ավարտված է Երեւան-Արարատ 32 կմ ճանահարհի 10 կմ հատվածը՝ նախատեսված ժամանակից 2 ամիս շուտ, մնացած հատվածը ծրագրվում է ավարտել մինչեւ դեկտեմբեր: Ծրագրով նախատեսվում է կառուցել նաեւ Մալիշկա գյուղը շրջանցող՝ դեպի Վայոց Ձոր տանող նոր ճանապարհ: Անդրադառնալով ճանապարհաշինությանը, Արարատի մարզպետ Ա. Սարգսյանը նկատեց, որ վերջին 7 տարիներին մարզի ճանապարհնիերն ընդհանրապես չեն նորոգվել, լագույն դեպքում՝ կարկատվել են ճանապարհի ամենավատ վիճակում գտնվող հատվածները: Վայոց Ձորի ճանապարհին Ռ. Քոչարյանը կարճատեւ կանգառ ունեցավ՝ պարզելու համար ինչ խնդիրներ ունեն ճանապարհաշինարարները: Վերջիններս նշեցին, որ որեւէ դժգոհություն չուեն, միայն կառուցվող ճանապարհի եզրին նոր աղբյուր են հայտնաբերել եւ չգիտեն ինչպես վարվել: ՀՀ նախագահը խորհուրդ տվեց աղբյուրի մոտ հուշարձան կառուցել՝ ի պատիվ ճանապարհաշինարարների: Այցելելով Վայոց Ձորի մարզ՝ ՀՀ նախագահը եղավ ինչպես կայացած, այնպես էլ նոր կազմավորվող ձեռնարկություններում: Մասնավորապես, «Վեդի ալկոե ընկերությանը պատկանող Գետափ գինու գործարանում, Մալիշկայի ադամանդագործարանում, «Գետնանտունե գինու արտադրամասում եւ «Բերրիությունե ագրոմիավորումում: Թե «Վեդի ալկոնե, եւ թե ադամանդագործները ՀՀ նախագահին տեղեկացրել են, որ առաջիկա 1-2 տարում նախատեսում են կրկնապատկել արտադրության ծավալները: Ինչ վերաբերում է «Գետնատանըե, ապա այս արտադրամասը ընտանեկան բիզնեսի հաջողված օրինակ է: Նախագահը եղել է նաեւ Վայքի զորամասերից մեկում եւ Ջերմուկի քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել գյուղապետերի, առողջարանների եւ ձեռնարկությունների տնօրենների մասնակցությամբ: