Հասարակական

Հրազդանի կիրճը որպես հանգստի գոտի Երեւանցիներին կվերադարձվի նորովի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ (արտ. թղթ Կարմեն Մարտիրոսյան) Հրազդանի կիրճը որպես հանգստավայր նորովի կվերադարձվի երեւանցիներին: Նկատի ունենալով, որ այս ծրագիրը բավականին ծավալուն է եւ մեծ ներդրումների կարիք կա, Երեւանի քաղաաքապետարանի որոշմամբ դեռ անցյալ տարի ստեղծվել է «Հրազդան կիրճե ՓԲԸ-ն, որն ուսումնասիրում է կիրճի ընդհանուր էկոլոգիական վիճակը եւ մասնագետների օգնությամբ գնահատական կտա տարածքի յուրաքանչյուր հատվածին: Այդ ուսումնասիրություններից ելնելով էլ կորոշվի այն գումարը, որն անհրաժեշտ կլինի ծրագրի ամբողջական իրականացման համար: Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության տնօրեն Ռոմիկ Կոսեմյանի ասելով, կիրճի կանաչապատ տարածքների վերականգնման, կեղտաջրերի հոսքը մաքրման կայան ուղղելու, հանգստի գոտիների կառուցման՝ նստարանների, տնակների, հանգստի այլ հարմարությունների տեղադրման, քայքայված ճանապարհները ասýալտապատելու, ինչպես նաեւ լուսավորմանի աշխատանքները դեռեւս նախնական փուլում են: Անելիքները շատ են կիրճում կուտակված աղբը մաքրելու ուղղությամբ: Այդ նպատակով նախատեսված է մարտի 15-ից սկսվող մեկամսյա շաբաթօրյակների ընթացքում կարգի բերել տարածքը եւ ձեռնամուխ լինել մյուս հիմնական աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում