Ռուսաստանին հանձնվեցին հայկական 5 ձեռնարկություններ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Զոյա Բարսեղյան): Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը ստորագրեցին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ «Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքի Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալե Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասինե եւ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ «Մարսե, Երեւանի ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտե, «Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրե, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտե, «Երեւանի նյութաբանության գիտահետազոտական ինստիտուտե փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ արձանագրությունները: Փաստաթղթերի ստորագրման արարաողությունից հետո հրավիրած ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի եւ ՌԴ վարչապետ Մ. Կասյանովի համատեղ ասուլիսում հարց հնչեց թե որքանո՞ վ է արդյունավետ գույք՝ պարտքի դիմաց գործարքը, որը քննադատվում էր թե՛ ռուսական, եւ թե՛ հայկական մամուլում: Պաստասխանելով հարցին, ՌԴ վարչապետ Մ. Կասյանովը նկատեց, որ ցանկացած համաձայնագիր՝ կողմերի համաձայնության արդյունք է: Նա նշեց, որ համաձայնագրերում արտահայտված խանդիրների շուրջ փորձագետներն աշխատել են 1.5 տարի, ստորագրված համաձայնագրերը ընտրված են, եւ հավատացած է, որ դրանք բխում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի շահերից: «Ինչ վերաբերում է այն բանին, թե շատ է, թե քիչ 100 մլն դոլարը, կարծում եմ, փոքր գումար չէ: Այն պատճառով, որ մի կողմից ձեռնարկությունները թեեւ ամենանորը չեն, բայց մյուս կողմից, սարքավորումները ոչ միայն պիտանի են, այլեւ ներկայիս չափանիշներով նույնիսկ ժամանակակից են համարվում: Գտնում ենք, որ քիչ գումար չի վճարվել, բայց միաժամանակ ճիշտ է գնահատվել եւ ճիշտ է վճարվել այդ գույքի համար: Դրան ավելացրած՝ Ռուսաստանը պարտավորվել է ապահովել այդ ձեռնարկությունների ծանրաբեռնվածությունը: Դա եւս լուրջ աշխատանք է, ուստի նման լուծումը բխում է երկու երկրների շահերից. լուծվում է Հայաստանի պարտքի հարցը, մյուս կողմից ՌԴ-ն համալրում է ունեցած արտադրություններըե, նշեց ՌԴ վարչապետը, ավելացնելով, որ Հայաստանը, էլեկտրոնային արտադրությամբ մասամբ ներգրավվում է Ռուսաստանի տարածքում իրականացվող տնտեսական գործունեության մեջ, ինչը նպաստում է ինտեգրմանը: ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը եւս համաձայնագրերի ստորագրումը կարեւորում է եւ վստահ է, որ դրական արդյունքներ կլինեն: «ՋԷԿ-ն արդեն աշխատում է, հնարավորություններ կան արդյունքներն անմիջականորեն ստանալու: Իսկ գիտահետազոտական ինստիտուտներն արդեն իսկ ինտեգրված են ռուսական տնտեսության մեջ, կատարում են հիմնականում ռուսական կողմի պատվերները: Հույս ունենք, որ գալիք տարվա կեսին կարող ենք բաց ճակատով ասել, որ, իրոք, արդյունքներ ստացել ենք, որից օգտվում է եւ՛ ռուսական, եւ՛ հայկական կողմըե: Նշենք, որ համաձայն արձանագրության, կարճ ժամանակահատվածում Ռուսատանը պետք է տեղեկացնի, թե ռուսական որ ընկերություններն են անմիջականորեն համագործակցելու կամ կառավարելու այս կամ այն ձեռնարկությունը: Բայց, Մ. Կասյանովի խոսքերով, ՌԴ-ն հույս ունի, որ ձեռքբերված ձեռնարկությունների արտադրական հզորությունը, գիատատեխնիկական ներուժը պետք է ամբողջությամբ գործարկվեն այն ծրագրերով, որ գոյություն ունեն ՌԴ-ում. էլեկտոնային արդյունաբերության զարգացման, սպառազինության համակարգի արտադրության զարգացման եւ այլ ծրագրերով: «Հուսով ենք, որ այդ ձեռնարկությունները կինտեգրվեն այն արտադրական համալիրներում, որոնք այսօր կան Ռուսաստանումե, ասաց Մ. Կասյանովը: Իսկ համաձայնագրի փոփոխությանը, ըստ ՌԴ վարչապետի, զուտ տեխնիկական բնույթի է. հետեւանքով համաձայնագրի կիրակման ժամկետը երկարացվում է մի քանի ամիս եւս, որպեսզի բոլոր գործընթացներն ավարտվեն, որոնք անհրաժեշտ են գիտահետազոտական համալիրների փոխանցման համար: Բաժնետոմսերի անմիջական հանձնումը կլինի առաջիկա երեք ամիսների ընթացքում: Ինչ վերաբերում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկին, որի շինարարությունը դեռեւս ավարտված չէ, ապա այստեղ եւս Ռուսաստանը մեծ հետաքրքրություն է ցուցաբեցրում: Մ. Կասյանովը նշեց, որ ստորագրված արձանագրություններով նախատեսել են երկու տարվա ընթացքում հարցը նորից քննարկել՝ 5-րդ բլոկն ընդհանուր համալիրում ընդգրկելու վերաբերյալ: ՌԴ վարչապետի խոսքերով, այդ ընթացքում ռուս եւ հայ էներգետիկների կողմից կուսումնասիրվի շուկան, որպեսզի համոզված լիեն պահանջարկի հարցում:

Հայերեն