Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանն առայժմ չի պատրաստվում վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը Վրաստանի հետ

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտնել է, որ Ռուսաստանն առայժմ չի պատրաստվում վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը Վրաստանի հետ: Նա պարզաբանել է, որ Վրաստանի հետ տրանսպորտային եւ փոստային հաղորդակցությունը սահմանափակելուն ուղղված բոլոր միջոցները «նպատակ ունեն կասեցնել այն անօրինական դրամական հոսքը, որը մեծ քանակությամբ անցնում է ռուս-վրացական սահմանովե: Ռուսաստանին «տագնապեցնում է Վրաստանի ռազմականացումը, որն իրականացնում է այդ երկրի ղեկավարությունըե,-հայտարարել է Լավրովը: «Վրաստանի տարածքում ռազմական միջոցառումներ են կատարվում: Վրաստանի ղեկավարության հաղորդման համաձայն, զորակոչվելու են պահեստազորայիններ, որպեսզի 48 ժամվա ընթացքում հարյուր հազար մարդ հավաքվի: Իսկ ինչ սպառնալիքներ է պատրաստվում դիմագրավել Վրաստանը, ես չգիտեմե,-ասել է նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում