Ըստ Սերգեյ Լավրովի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը բացառում է ուժի կիրառումն Իրանի դեմ
1 րոպեի ընթերցում
ՔԵՅՓԹԱՈՒՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այն կարծիքին է, որ Իրանի դեմ ուժրի կիրառումը պետք է բացառվի, իսկ տնտեսական պատժամիջոցների հարցը պետք է համալիր քննարկում անցնի: «Ընդունված բանաձեւը հայտարարում է, որ եթե Իրանը հրաժարվի համագործակցել իր միջուկային ծրագրի հարցում, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի այն հարցը՝ ինչպես գործել հետագայում, ներառելով մի շարք միջոցներ, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի կանոնադրության 41 հոդվածով,-պարզաբանել է Լավրովը:-Այդ հոդվածը ներգործության միջոցներ է նախատեսում այն երկրի նկատմամբ, որը չի համագործակցում, այդ թվում՝ տնտեսական, բայց նույն այդ հոդվածում միանշանակ գրված է, որ դա բացառում է ուժային ներգործության միջոցներըե,-ընդգծել է արտգործնախարարը: