Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Թբիլիսիի կողմից ձեռնարկվող քայլերի նկատմամբ թողտվությունը վատ կվերջանաե

1 րոպեի ընթերցում

ՅՈՒԺՆՈՍԱԽԱԼԻՆՍԿ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թբիլիսիի այդօրինակ քայլերի նկատմամբ թողտվությունը վատ կվերջանաե,-հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վրաստանի իշխանությունների կողմից ռուսաստանցի սպաների կալանման կապակցությամբ: «Թողտվությունը միայն կսաստկացնի հակառուսաստանյան քաղաքականությունըե,- ընդգծել է նա: Լավրովը նաեւ հայտարարել է, որ «ԵԱՀԿ-ն անելու բան ունիե Վրաստանի հակամարտությունների գոտիներում: «ԵԱՀԿ-ի բոլոր անդամները ողջունեցին ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման վերաբերյալ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները,-հիշեցրել է նա,- պարտավորությունները չեն կատարվումե: Բացի այդ, ՆԱՏՕ-ի մասնակիցները վերջերս որոշում ընդունեցին խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ: «Եթե ինչ-որ մեկը կարծում էր, որ այդօրինակ գործողություններով կարելի է ազդել Վրաստանի քաղաքականության վրա, ապա տեղի ունեցավ հակառակը: Վրաստանում պատերազմի կուսակցությունը գերակշռող է դառնումե,-ընդգծել է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում