Սերգեյ Լավրով. Ռուսաստանը մտադիր է հասնել Վրաստանում ձերբակալված իր զինվորականների ազատման
1 րոպեի ընթերցում
ՅՈՒԺՆՈՍԱԽԱԼԻՆՍԿ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է բոլոր հնարավոր միջոցներով հասնել Վրաստանում ձերբակալված իր զինծառայողների ազատման: «Մենք պահանջել են անհապաղ հանձնել մեր քաղաքացիներին եւ հաստատակամորեն ձգտելու ենք դրան հասնել մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներովե,-ասել է Լավրովը: