Սերգեյ Լավրով. Մերձավոր արեւելքին եւ Իրանին ուղղված վերջնագրերը բոլորին փակուղի կմտցնեն

1 րոպեի ընթերցում

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միանա Մերձավոր արեւելքի եւ Իրանի շուրջ առկա հիմնախնդիրների լուծման վերջնագրերին՝ զգուշանալով տարածաշրջանի նոր ճգնաժամերից: Լոս Անջելեսում ելույթ ունենալով Միջազգային քաղաքականության խորհրդում՝ նախարարն ասել է, որ Ռուսաստանը չի կարող միանալ այնպիսի վերջնագրերի, որոնք բոլորին փակուղի կմտցնեն, նոր ճգնաժամ կստեղծեն արդեն իսկ լրջորեն ապակայունացած տարածաշրջանում, հարված կհասցնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակությանը, եթե միջազգային անվտանգության պահպանման ոլորտի այս կարեւորագույն մարմինը անիրատեսական քաղաքականության ուղին բռնի: Ինչպես ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ոչ մեկին հարկավոր չէ ատոմային ռումբ ունեցող Իրանը, բայց նաեւ խիստ վտանգավոր է անպտուղ առճակատման մեջ ներքաշվելը: Լավրովի կարծիքով, «կարգավորման է բերում ոչ թե «խնդրահարույցե պետությունների մեկուսացումը, այլ նրանց ներգրավումըե:

Հայերեն

Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն

Մերցը նշել է, որ Ուկրաինային օգնությունը պետք է շարունակվի՝ չնայած եվրոպական երկրների բյուջեների վրա մեծ բեռին

Հայաստանում խոհանոցային ապրանքների վաճառքն աճել է 45%-ով. ինչ են նախընտրում խոհարարությամբ հետաքրքրվողները

COP17-ի Կանաչ գոտում ներկայացվել է Հայաստանի բնության բացառիկ հարստությունը

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է «Առաջնորդելով միասին» խորագրով նախաճաշ-քննարկմանը

Greenpeace-ը COP17-ից պահանջում է կոնկրետ քայլեր՝ կենսաբազմազանության պահպանման և բնության պաշտպանության համար

ԵՄ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում Թուրքիայի և Հնդկաստանի հետ աշխատանքի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Աղաս Մանուկյանը հեռուստադիտողներին կներկայացնի իր առաջին պրոդյուսերական նախագիծը՝ «Բարի գալուստ» սիթքոմը

Կրեմլը կարծում է, որ Արկտիկան պետք է լինի համագործակցության գոտի, այլ ոչ թե առճակատման