Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը սադրանք է համարել Ռուսաստանի կողմից Բուշերի ատոմային էլեկտրակայանում աշխատանքների հնարավոր դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

ՌԱՄԱԼԼԱՀ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սադրանք է համարել Ռուսաստանի կողմից Բուշերի ատոմային էլեկտրակայանում աշխատանքների հնարավոր դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը, եթե Իրանը երկրից արտաքսի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին: «Դա ոչ թե տեղեկատվություն է, այլ բացահայտ սադրանք: Քիչ չեն նրանք, ովքեր ցանկանում են տարբեր կողմերից սրել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունըե,-ասել է Լավրովը՝ պատասխանելով ՌԻԱ «Նովոստիե-ի այն հարցին, թե որքանով է Բուշերի ատոմակայանում աշխատանքների հնարավոր դադարեցման մասին տեղեկատվությունը իրապես համապատասխանում Ռուսաստանի դիրքորոշմանը: Ռուսաստանի բանակցային շրջանների մի աղբյուր անունը չհայտնելու պայմանով այսօր լրագրողներին հայտնել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման կամ երկրից ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների արտաքսման դեպքում Ռուսաստանը կարող է դադարեցնել Բուշերի ատոմային էլեկտրակայանի շինարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում