Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը անհնարին է համարում հակամարտային իրադրությունների կարգավորումը առանց բոլոր կողմերի մասնակցությանե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը անհնարին է համարում հակամարտային իրադրությունների, այդ թվում՝ Վրաստանում, կարգավորումը առանց բոլոր կողմերի մասնակցության: «Մենք համոզված ենք, որ դա կարելի է անել միայն համատեղ՝ խուսափելով միակողմանի մոտեցումներից, խույս տալով դես ու դեն նետվելուց, խուսափելով նախորդ համաձայնություններից հրաժարվելուցե,-ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին ասել է նախարարը: «Հավանաբար հակամարտության այս կամ այն կողմի ներկայացուցիչները կջանան բարձրագոչ հայտարարություններ անել, կլինի բանակռիվ եւ, ավելի շուտ, դա կլինի բացառապես քարոզչական քննարկում, որը կարող է բեւեռացնել դիրքորոշումները, այլ ոչ թե մոտեցնելե,-նշել է Սերգեյ Լավրովը: «Մանավանդ որ տվյալ իրավիճակում ՄԱԿ- ի անդամներ են պետությունները, իսկ չճանաչված հանրապետությունների ղեկավարները, լինելով հակամարտության կողմ, չեն կարողանա շարադրել իրենց դիրքորոշումներըե, ավելացրել է նա: «Իսկ ճգնաժամերը կարելի է կարգավորել միայն երկու կողմերի մասնակցությամբ, ինչպես որ սկզբնապես պայմանավորվել ենքե,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: