Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայի էկոնոմիկայում ներդրումներ կատարելու գործումե

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով Թուրքիայի իր պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի հետ կայացած բանակցությունների արդյունքները, հայտարարել է, որ «Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայի էկոնոմիկայում, նախեւառաջ էներգետիկայի ոլորտում, ներդրումներ կատարելու գործումե: Ըստ Լավրովի, «ռուս-թուրքական հարաբերությունները հասել են որակապես նոր մակարդակիե: «Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը կնպաստի մի ամբողջ շարք նոր փոխշահավետ նախագծերի արագ իրացմանըե,-նշել է նա: Գյուլն ընդգծել է, որ «Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում միջազգային ասպարեզումե: «Էներգակիրների մատակարարման ոլորտում մեր հարաբերություններն ակտիվորեն զարգանում են: Մեր երկրների միջեւ առեւտրական շրջանառությունը 15 մլրդ դոլար է, եւ մոտ ժամանակներս այդ ցուցանիշը կարող է աճել մինչեւ 25 մլրդ դոլարե,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում