Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը վաղաժամ է համարում Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին մտածելը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վաղաժամ է համարում Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին մտածելը: «Նախքան մտածելը, թե ինչպես պատժել Իրանին այն բանի համար, որ նա հրաժարվում է երկխոսությունից, պետք է կենտրոնանալ այնպիսի որոշում գտնելու վրա, որը թույլ կտա Իրանը ներգրավել երկխոսության մեջե,- ասել է նախարարը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կպաշտպանի Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը, եթե նա հրաժարվի համագործակցել միջազգային հանրակցության հետ իրանական միջուկային հիմնախնդիրը լուծելու համար: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Իրանի վերաբերմամբ, ինչպես նաեւ ցանկացած այլ կոնýլիկտային իրադրության պարագայում միանգամից բացասական սցենարներ նկարելու փորձերը հաջողության չեն բերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում