Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի, Ռուսաստանը չպետք է Եվրախորհրդի նախարարների խորհրդում նախագահությունն օգտագործի ղարաբաղյան հակամարտության լուծումն արագացնելու համար

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն արագացնելու հարցը համաշխարհային համաժողովներում քննարկելն անարդյունավետ կլիներե,-հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Ադրբեջանից Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորի հարցին, որը նշել է, թե «Ռուսաստանը կարող էր օգտվել Եվրախորհրդի նախարարների կոմիտեում իր նախագահությունից եւ արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումըե: Ինչպես արդեն հաղորդվել է մայիսի 29-ին Մոսկվայում կայացել է ԵԽԽՎ-ի բյուրոյի եւ մշտական կոմիտեի նիստը, որը նախորդում է ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանին: Լավրովը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ կան Եվրախորհրդի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի որոշումները, սակայն «վերջին տարիներին ընդհանուր կարծիքը կենտրոնացվել է Մինսկի խմբի շրջանակներում, քանի որ Մինսկի խմբի համանախագահները ձեռնամուխ են եղել մանրամասների հանգամանալի քննարկմանըե: «Կարող եմ ասել, որ այդ գործընթացը կանգ չի առնում: Հուսով եմ, որ հանդիպումների պրակտիկան կշարունակվի, մենք աշխատում ենք, որ այդ հանդիպումները չդադարենե,-ասել է ՌԴ-ի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում