Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը եւ Չինաստանը դեմ են Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ ուժ կիրառելուն

1 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Չինաստանը միասնական դիրքերից են հանդես գալիս իրանական միջուկային ծրագրի եւ Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի հարցում, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Համոզված եմ, որ այդ երկու հիմնախնդիրները պետք է լուծվեն քաղաքական- դիվանագիտական ճանապարհով՝ առանց սպառնալիքների եւ առանց ուժի կիրառման որեւիցե փորձիե,-ասել է նա: Ավելի վաղ Լավրովը բանակցություններ է անցկացրել ՉԺՀ-ի իր պաշտոնակից Լի Չժաոսինի հետ եւ հանդիպում ունեցել Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոյի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում