Սերգեյ Լավրով. Թբիլիսին հնարավորություն չունի հսկողության տակ առնելու Հարավային Օսիան
1 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը «ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բայց չի կարող հաշվի չառնել այն փաստը, որ Հարավային Օսիայի նկատմամբ հսկողությունը Թբիլիսիի հնարավորություններից դուրս էե: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանը կոչ է անում հարավօսական եւ վրացական կողմերին՝ առաջնորդվել արդեն մշակված առաջարկություններով եւ իրագործել դրանք: «Միայն այդպես մենք կկարողանաք կարգավորել Հարավային Օսիայի հակամարտությունըե,-այսօր Ստամբուլում լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: «Հակամարտությունը կարգավորելու համար հարկավոր է բարի կամք եւ պետք է դադարեցնել այն համաձայնությունների շրջանակներում պարտավորությունների խախտումները, որոնք թույլ են տալիս ապահովել տարածաշրջանի խաղաղությունն ու անդորրըե,-ընդգծել է Սերգեյ Լավրովը: