Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ահմադինեժադի ուղերձը կոնկրետ առաջարկներ չի բովանդակումե

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին հայտնել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ ԱՄՆ-ի վարչակազմին հղված ուղերձը կոնկրետ առաջարկներ չի բովանդակում Թեհրանի միջուկային հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Ընդսմին նա ավելացրել է, որ այդ մասին իրեն եւ Իրանի շուրջ միջնորդների «վեցյակիե բանակցությունների մյուս մասնակիցներին տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Լավրովի ասելով, Ռայսը հաստատել է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Ահմադինեժադի նամակի ստանալու փաստը եւ այն ուսումնասիրելուց հետո «ճգնաժամի կարգավորման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ չի գտեvե: Ընդհանուր առմամբ, ամփոփելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, üրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները, Լավրովն ընդգծել է, որ «հաստատվել են միջուկային զենքի չտարածման ռեժիմը պահպանելու համար անհրաժեշտ սկզբունքները եւ լուրջ մտահոգություն է հայտնվել այն բանի առթիվ, որ Իրանն առայժմ չի արձագանքել ուրանի հարստացումը դադարեցնելու ՄԱԳԱՏԷ-ի եւ համաշխարհային հանրակցության հաստատակամ կոչերինե: «Իրանը պետք է գիտակցի իրադրության ողջ լրջությունըե-նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում