Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը կոչ է արել Վրաստանին՝ չվախենալ Հարավային Օսիայում ինքնորոշման հարցի շուրջ հանրաքվե անցկացնելուց

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Վրաստանին՝ չվախենալ Հարավային Օսիայում ինքնորոշման հարցի շուրջ հանրաքվե անցկացնելուց: «Ինքնորոշման հարցը միջազգային իրավունքի բաղկացուցիչ մասն է,-հիշեցրել է նա:- Այդ իրավունքն իրացվում է կամաարտահայտման միջոցովե: «Ռուսաստանը չվախեցավ Չեչնիայում առաջադրել հանրաքվեի հարցը, եւ այն կայացավե,-արձանագրել է ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա վերստին նշել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը չի կարող լրիվ չափով ապահովվել, քանի դեռ կարգավորված չեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները: Նախարարը նաեւ ասել է, որ Վրաստանը «Հարավային Օսիայի հիմնախնդրի լուծման ուժային տարբերակ է ծրագրումե: «Սովորական երկրի նորմաների համար հսկայական քանակությամբ հարվածային մարտական զենքի գնման փաստերը չեն կարող կասկածների տեղիք չտալե,-ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում