Սերգեյ Լավրով. «Վեցյակըե պատրաստ է Թեհրանին երաշխավորել խաղաղ միջուկային էներգետիկայի զարգացման իրավունքը, եթե Իրանը պատասխանի ՄԱԳԱ
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, եվրոպական «եռյակըե եւ Չինաստանը պատրաստ են Թեհրանին երաշխավորել խաղաղ միջուկային էներգետիկայի զարգացման իրավունքն այն դեպքում, եթե Իրանը պատասխանի ՄԱԳԱՏԷ-ի այն հարցերին, որոնց առաջացել են ավելի վաղ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի՝ այսօր Մոսկվայում կայացած նիստում Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պաշտպանում է բանակցային գործընթացի վերսկսման համար պայմաններ ստեղծելու նպատակով եվրոպական «եռյակիե կողմից գործադրվող ջանքերին: «Դրանք պաշտպանում են նաեւ Չինաստանը եւ ԱՄՆ-ըե,-ընդգծել է ՌԴ-ի արտգործնախարարը: Նա նշել է, որ այս օրերին խորհրդակցություններ են ընթանում ՌԴ-ի, եվրոպական «եռյակիե, ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչների միջեւ, որոնց ընթացքում քննարկվում են, թե ինչ առաջարկություններ կարող են հիմք դառնալ բանակցային գործընթացի վերսկսման համար: