Սերգեյ Լավրովը կոչ է արել Իրանին՝ լիարժեք համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կոչ է անում Իրանին՝ լիարժեք համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Այդ մասին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հորդանանի իր պաշտոնակից Աբդել Իլյահ ալ Հաթիբի հետ կայացած հանդիպմանը: «Մենք խիստ կարեւոր ենք համարում այն, որ Իրանը լիարժեք համագործակցի ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ պարզելու համար բոլոր մնացած հարցերը՝ գործակալության կառավարիչների խորհրդի որոշումներին համապատասանե,-ասել է նախարարը եւ ավելացրել, որ «Ռուսաստանը եւ Հորդանանը համոզված են Իրանի միջուկային հիմնախնդրի քաղաքական կարգավորման անհրաժեշտության մեջե: