Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը Բեռլինում կքննարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը կդառնա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` ապրիլի 5-6-ը Բեռլին այցի կենտրոնական թեմաներից մեկը: «Միջազգային դաշինքի գերակա թեմաների թվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի ռեժիմի ամրապնդման խնդիրը տարածման գլոբալ եւ տարածաշրջանային ռիսկերի ýոնի վրաե,- ՌԻԱ «Նովոստիե-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը: Նա նշել է, որ այդ համատեքստում կխոսվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության առաջխաղացման մասին: Նախագահն առաջարկել է ստեղծել միջուկային ցիկլի ոլորտում ծառայությունների մատուցման միջազգային կենտրոն, ինչը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ընդունել են շահագրգռությամբ: Բեռլինում Լավրովը կհանդիպի գերմանացի իր պաշտոնակից üրանկ Վալտեր Շտայնմայերի, ինչպես նաեւ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ: «Սպասվում է. որ հանգամանորեն կարծիքներ կփոխանակվեն Պաղեստինում եւ Իսրայելում կայացած ընտրությունների արդյունքների լույսով մերձավորարեւելյան կարգավորման հարցերի, հակամարտության պոտենցիալ ունեցող այլ տարածաշրջաններում իրադրության զարգացման շուրջ: Միջազգային խաղաղարարության հարցերը, ներառյալ Աýղանստանի, Իրաքի, Բալկանների եւ Աýրիկայն իրադրության կայունացման ջանքերը, կքննարկվեն նաեւ ԳüՀ-ի պաշտպանության նախարար üրանց Յոզեý Յունգի հետ Լավրովի առանձին հանդիպման ընթացքումե,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում