Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ մրցակցություն չկա իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման գործումե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ մրցակցություն չկա իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման գործում: Այդ մասին այսօր ՌԴ- ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Մոսկվայում կայացած ռուս-հորդանանյան բանակցություններից հետո: «Այստեղ մենք մրցակցություն չունենքե,-ասել է նա: «Մենք միայն կողջունենք, եթե հանգուցալուծումը գտնվի բանակցությունների շրջանակներում,-ընդգծել է նախարարը:-Մեր միակ նպատակն այն է, որ իրադրության կարգավորումն ապահովվի միջուկային զենքի չտարածման ռեժիմին առանց որեւիցե վնաս հասցնելուե: Միաժամանակ նա նշել է, որ «այդ խնդիրը դրա հետ չկապված պահանջներով բեռնելու փորձերն անարդյունավետ կլինեն եւ կարող են իսկական ճգնաժամ ստեղծելե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում