Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը Իրանի շուրջ կրքերի բորբոքման համար պատճառ չի տեսնումե
2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ կրքեր բորբոքելու պատճառ չի տեսնում, այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ես չէի շտապի ինչ-որ եզրակացություններ անել, որովհետեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ չափազանց հաճախ են կրքեր բորբոքվումե,-ասել է Լավրովը՝ պատասխանելով ուրանի հաջող հարստացման վերաբերյալ Իրանի արած հայտարարության եւ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Մուհամեդ էլ Բարադեյի՝ Թեհրան այցի վերաբերյալ հարցին: «Մեր խնդիրը Իրանի կողմից միջուկային զենքի չտարածման ռեժիմի խախտում թույլ չտալն էե,-նշել է Լավրովը: Ըստ նրա, այդ հարցում գլխավոր փորձագետը ՄԱԳԱՏԷ-ն է: «ՄԱԳԱՏԷ-ն մինչ այժմ Իրանի կողմից նման սպառնալիք չի արձանագրել, թեեւ շարունակվում է մնացած հարցերի պարզաբանումըե,-նշել է նախարարը: «Դրան, մասնավորապես, նվիրված կլինի Էլ Բարադեյի Թեհրանում սկսվող այցըե,- ասել է Լավրովը, ավելացնելով, որ այդ այցը պլանային բնույթ է կրում: Նախարարը վերստին հավաստել է, որ Մոսկվան ողջունում է ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունը եւ կոչ է անում Թեհրանին՝ ակտիվորեն շարունակել այդ համագործակցությունը: Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Թեհրանում Բարադեյի բանակցությունների արդյունքները կօգնեն Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորմանը: