Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Վրաստանի հակամարտությունների գոտիներից ՌԴ-ի խաղաղապահների դուրսբերման առաջարկությունները հիմնավորված չեն

1 րոպեի ընթերցում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը բոլոր միջոցներով նոր արյունահեղություն թույլ չի տա վրաց-հարավօսական եւ վրաց-աբխազական հակամարտությունների գոտիներում: Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը: ԱԳՆ-ի ղեկավարն արձանագրել է, որ Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ երկխոսության մեջ ոչ մի առաջընթաց չկա: «Ըստ մեր գնահատումների, մեծ մասամբ այն պատճառով, որ վրացական կողմը ձգձգում է աբխազական կողմի առաջարկությանը կառուցողական պատասխան տալը, չի վերսկսվում փախստականների վերադարձի գործընթացը, Աբխազիայի ներկայացրած առաջարկությունների վերաբերմամբ ոչ մի տեղաշարժ չի նկատվումե,- ասել է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում