Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը հերքել է այն պնդումները, թե Մոսկվան ցուցադրաբար պաշտպանել է Ահմադինեժադին

1 րոպեի ընթերցում

ՎԻԵՆՆԱ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել է այն պնդումները, թե Իրանի նախագահական ընտրություններում Մոսկվան իբր ցուցադրաբար պաշտպանել է Մահմուդ Ահմադինեժադին: «Ռուսաստանը ցուցադրաբար ոչինչ չի անումե,- հայտարարել է նա Ավստրիայի իր պաշտոնակից Միքայել Շպինդելեգերի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով` ռուսաստանյան կողմն Իրանի նախագահին շնորհավորել է նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարման առթիվ: «Ինչ վերաբերում է ընտրությունների արդարությանը, թափանցիկությանն ու ժողովրդավարական լինելուն, ապա այստեղ հարցերը պետք է լուծվեն իրանական օրենքների հիման վրա,- ընդգել է Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը:- Ինչպես ես եմ հասկանում՝ այդ թեմայով իրանական հասարակության մեջ բանավեճ է ընթանում, այդ թվում` ամենաբարձր մակարդակով եւ համապատասխան միջոցներ են ձեռնարկվումե: Միաժամանակ Լավրովն ընդգծել է մտահոգությունը «Թեհրանում եւ Իրանի այլ քաղաքներում բռնությունների ծավալմանե կապակցությամբ եւ կոչ է արել բոլորին՝ «դրսեւորել զսպվածություն, չանցնել Իրանում գործող օրենքի սահմանըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում