Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Այժմ իրանական միջուկային հիմնախնդիրը կարգավորելու լավ հնարավորություններ կան

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ակնկալում են, որ Իրանի ղեկավարությունը կառուցողական պատասխան կտա իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ «վեցյակիե առաջարկություններին: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Լավրովը հայտնել Է, որ իրանական միջուկային հիմնախնդրի թեման քննարկվել Է Իսրայելի արտգործնախարարի հետ բանակցություններում: «Մենք հավաստեցինք իրանական միջուկային ծրագրի՝ բացառապես խաղաղ բնույթի հարցում միջազգային հանրակցության վստահությունն ապահովելու անհրաժեշտությունըե,-ասել Է Լավրովը: ՌԴ-ի արտգործնախարարի կարծիքով՝ այժմ լավ հնարավորություն Է ստեղծվել իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ լիամասշտաբ բանակցություններ սկսելու համար: «Վեցյակըե նորացված առաջարկություններ Է ուղարկել Թեհրանին, որոնք պայմաններ են ստեղծում լիամասշտաբ բանակցություններ սկսելու համար: Այժմ լավ հնարավորություն կա՝ հաշվի առնելով ամերիկյան վարչակազմի դիրքորոշումըե,-ասել Է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում