Սերգեյ Լավրով. միջազգային «վեցյակըե մտադիր չէ փոխել Իրանին ներկայացված առաջարկությունները
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեցյակիե (Ռուսաստան, ԱՄՆ, üրանսիա, Չինաստան, Գերմանիա եւ Մեծ Բրիտանիա) առաջարկությունների փաթեթի հիման վրա Իրանի հետ բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Բոլոր վեց երկրները, որոնք ձեւակերպել էին Իրանին ներկայացված առաջարկությունները, ելնում են այն բանից, որ այդ առաջարկությունների վրա հիմնված բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտե,- ասել է Լավրովը: Ըստ նրա, «վեցյակիե կողմից Իրանին ներկայացված առաջարկությունները նախօրյակին քննարկվել են Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի եւ Եվրամիության ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հանդիպման ընթացքում: Առաջարկությունների այդ փաթեթը կքննարկվի նաեւ «վեցյակիե արտաքին գործերի նախարարների` այսօր Փարիզում կայանալիք հանդիպմանը: «Մեր պայմանները չեն փոխվելե,- ասել է Լավրովը: