Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը մտադիր Է զգալի միջոցներ հատկացնել ԱՊՀ-ի տարածքում կրթության զարգացման համարե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտնել Է, որ Ռուսաստանը մտադիր Է զգալի միջոցներ հատկացնել ԱՊՀ-ի տարածքում կրթության զարգացման համար: «Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից նախատեսված Է զգալի միջոցներ հատկացնել Համաշխարհային բանկին կրթության ծրագրեր իրացնելու համար, այդ թվում եւ ԱՊՀ-ի տարածքումե,-նշել Է Լավրովը՝ ելույթ ունենալով «Միջմշակութային երկխոսությունը ԱՊՀ-ի տարածքում հումանիտար համագործակցության զարգացման համակարգակազմիչ գործոն Էե միջազգային խորհրդաժողովում: Իր ելույթում նախարարը նշել Է, որ սա ԱՊՀ-ի շրջանակներում այդ թեմային նվիրված առաջին խորհրդաժողովն Է: Լավրովը հույս Է հայտնել, որ խորհրդաժողովը կարեւոր քայլ կդառնա ԱՊՀ-ի երկրների հետ հումանիտար համագործակցության ամրապնդման ճանապարհին: Նախարարը նաեւ նշել Է երիտասարդ սերնդի կարեւորությունը Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի երկրների միջեւ համագործակցության հետագա ամրապնդման գործում: