Սերգեյ Լավրով. Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը չպետք է վերջնագիր բովանդակի
1 րոպեի ընթերցում
ՔՈՒԱԼԱ ԼՈՒՄՊՈՒՐ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը չպետք է վերջնագիր բովանդակի, այլ պետք է հաստատի ՄԱԳԱՏԷ-ի պահանջները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Իրանի միջուկային հիմնախնդրի վերաբերյալ պատրաստվող բանաձեւը չպետք է վերջնագիր բովանդակիե,- լրագրողներին ասել է Լավրովը Քուալա Լումպուրում, որտեղ նա մասնակցում է Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հանդիպումներին: ՌԴ-ի արտգործնախարարը նշել է, որ բանաձեւը «միայն կհաստատի ՄԱԳԱՏԷ-ի պահանջները, եւ եթե Թեհրանը մոտ ժամանակներս արձագանքի «վեցյակիե առաջարկությանը, ապա բանաձեւի ընդունում չի պահանջվիե: