Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանն իր շահերն ունի ԱՊՀ-ի տարածքումե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն «իր շահերն ունի ԱՊՀ-ի տարածքումե: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարարությանն առընթեր ՌԴ սուբյեկտների ղեկավարների խորհրդի նիստից հետո: «Մենք ելնում ենք այն բանից, որ հարեւանները պարտավոր են հարգել մեր շահերը, ինչպես որ մենք մեր հերթին հարգում ենք այդ պետությունների շահերըե,-ընդգծել է նա: «Ուկրաինան մեր բարեկամն ու հարեւանն է, եւ մեր տարածաշրջանները հարաբերություններ են զարգացնում նրա հետե,-ասել է Լավրովը: «Ես չեմ կարող մեկնաբանել ՆԱՏՕ-ի կարծիքն ու հայտարարությունները, բայց ցանկանում եմ նշել, որ դեսպանների խորհրդակցությունում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը ԱՊՀ-ի տարածքը չի դիտում որպես այդ երկրների հետ հարաբերություններ զարգացնելու մոնոպոլիա: «Այդ պետություններն ինքնիշխան են եւ իրավասու են ինքնուրույնաբար ընտրելու իրենց գործընկերներին,-նշել է Լավրովը:-Երբ դաշնակցային հարաբերություններ են զարգանում, ապա դա օգնում է լավ կապեր զարգացնել նաեւ տնտեսական ոլորտումե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում