Սերգեյ Լավրով. «Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում կան ոչ քիչ թվով հիմնախնդիրներ, եւ դա չի համապատասխանում նրանց շահերինե
2 րոպեի ընթերցում
ՍՈüԻԱ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում «կան ոչ քիչ թվով հիմնախնդիրներ, եւ դա չի համապատասխանում նրանց շահերինե: Այդ մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլու հետ այսօր կայացած հանդիպումից հետո: «Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Միխեիլ Սահակաշվիլու միջեւ ձեռք բերված համաձայնությունների հիման վրա երկու երկրների արտգործնախարարությունների եւ անվտանգության խորհուրդների միջեւ աշխատանք է կատարվում գոյություն ունեցող հիմնախնդիրների փոխընդունելի հանգուցալուծումների համաձայնեցման շուրջե,-ասել է ռուսաստանցի նախարարը: Այդ հիմնախնդիրների ոլորտում, Լավրովի կարծիքով, մտնում են «ռազմական հարցերը, տնտեսական համագործակցությունը, Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների կարգավորմանն օժանդակելու խնդիրները, քանի որ Ռուսաստանը մասնակցում է աբխազական եւ հարավօսական հակամարտությունների կարգավորման մեխանիզմներինե: Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ «նախապատրաստվում են Ռուսաստանի եւ Վրաստանի պետական պատվիրակությունների ղեկավարների հանդիպումները՝ նվիրված մեծ պարփակ պայմանագրի նախագծի քննարկմանըե: Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ «շփումների ընթացքում կողմերին կհաջողվի առաջ շարժվել այդ հիմնախնդիրների լուծման գործում եւ դրանով իսկ կատարել մեր երկրների նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնություններըե: