Սերգեյ Լավրով. «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին հաջողվել է ղարաբաղյան խնդրի մի քանի փոխզիջումային լուծումներ գտնելե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 17 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին հաջողվել է ղարաբաղյան խնդրի «մի քանի փոխզիջումային լուծումներ գտնելե, սակայն դրանք մնացել են չիրականացված: Այդ մասին այսօր Մոսկվայում լրագրողների հտե կայացած առաջին հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, դա տեղի է ունեցել «տարատեսակ դժվարությունների, այդ թվում՝ տեխնիկական խնդիրների պատճառովե: ՌԴ արտգործնախարարն այն կարծիքին է, որ «ուղղակի երկխոսությունը այդ հիմնախնդրին նոր լուծումներ կտաե: Նախարարը նշել է, որ Ռուսաստանը ի դեմս Ադրբեջանի տեսնում է ռազմավարական գործընկերոջ: Նա ասել է, որ «Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի միջեւ օրերս կայացած հեռախոսազրույցը հավաստել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի բարեկամական փոխհարաբերություններըե: