Սերգեյ Լավրովը կարեւորել է Թբիլիսիի եւ Բաթումի միջեւ ծագած խնդիրները երկխոսության միջոցով լուծելը
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 17 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Վանո Միրաբիշվիլու միջեւ այսօր Մոսկվայում կայացած զրույցի ուշադրության կենտրոնում եղել է Աջարիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ռուսաստանը «հարգում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունըե, նշել է Սերգեյ Լավրովը: Միաժամանակ նա ընդգծել է, որ «Թբիլիսիի եւ Բաթումի միջեւ ծագած խնդիրները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով, կառուցողական երկխոսության միջոցովե: Միրաբիշվիլին ասել է, որ «Ռուսաստանի դերը մեծ է, եւ շատ բան կախված կլինի Աջարիայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծմանը նրա ակտիվ մասնակցությունիցե: Ըստ Միրաբիշվիլու, «այնպիսի հիմնախնդիրների, ինչպես Աբխազիան եւ Աջարիան են, լուծման բանալին գտնում է Ռուսաստանումե: