Սերգեյ Լավրով. «ՌԴ արտգործնախարարության առաջնային խնդիրներից մեկը ԱՊՀ-ի երկրների հետ հարաբերությունների զարգացումն է եւ ինտեգրման գործընթացների առաջխաղաց
2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 17 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌԴ արտգործնախարարության առաջնային խնդիրներից մեկը ԱՊՀ-ի երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն է եւ ինտեգրման գործընթացների առաջխաղացումը այն չափով, որչափով դրան պատրաստ է երկրներից յուրաքանչյուրըե: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը ելույթ է ունեցել ռուսաստանցի եւ օտարերկրացի թղթակիցների առջեւ: Նա ասել է, որ «հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստըե, որին ինքը «կմասնակցիե: Այդ հանդիպմանը «կքննարկվեն ամենատարբեր բնագավառներում մեր հետագա համագործակցության եւ ԱՊՀ- ի բարձրագույն կանոնադրային մարմինների հերթական հանդիպումների նախապատրաստման հարցերըե: Լավրովը նշել է, որ, «ԱՊՀ-ից բացի, կան ինտեգրումն առավել ինտենսիվորեն զարգացնող այլ միավորումներե: Դրան թվին նա դասել է Միասնական տնտեսական տարածությունը, Եվրասիական տնտեսական հանրակցությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Նախարարն ասել է, որ ԵվրԱսՏՀ-ն արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դիտորդի կարգավիճակ է ստացել, իսկ այս տարի «նույնպիսի կարգավիճակ կստանա նաեւ ՀԱՊԿ-ն, ինչպես նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպությունըե: «Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է բոլոր այս գործընթացներին՝ դրանցում տեսնելով ինտեգրումը խորացնելու ԱՊՀ-ի երկրների մեծ մասի շահագրգռությունըե,- ընդգծել է Լավրովը եւ ավելացրել. «Մենք բոլոր ուղղություններում կպաշտպանենք այդ շահագրգռության զարգացումըե: Նա համոզմունք է հայտնել, որ «ինչ-որ փուլում Համագործակցության երկրների մեծամասնության համար տեղի կունենա այդ գործընթացների միաձուլումե: