Սերգեյ Լավրով. Ռուսաստանը վիթխարի ուշադրությամբ Է վերաբերվում Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իրադրության զարգացմանը

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը վիթխարի ուշադրությամբ Է վերաբերվում Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իրադրության զարգացմանը: ՆՏՎ հեռուստաալիքում կայացած հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Նրանք մեր հայրենակիցներն են, նրանցից շատերը Ռուսաստանի քաղաքացիներ են, եւ թե նրանք ինչպես են այնտեղ ապրում, մեզ համար միեւնույնը չԷե,- նշել Է նա: «Ռուսաստանի համար միեւնույնը չԷ , թե ինչ Է տեղի ունենում Վրաստանում,- ընդգծել Է նախարարը:- Մենք ցանկանում ենք, որ այդ երկիրը լինի մեզ համար բարեկամական երկիր, որպիսին միշտ համարվել Է եւ որի հետ մենք ամեն դեպքում ապրում ենք կողք-կողքիե: Դրա հետ մեկտեղ, Լավրովի խոսքով, «Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանագծին կուտակվել են շատ հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարի շարունակմանըե: «Այս հիմնախնդիրները հարկավոր Է լուծել համատեղե,- ընդգծել Է նախարարը: «Մենք ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունըե,- հայտարարել Է նա: Միեւնույն ժամանակ «Ռուսաստանը հանդես Է գալիս աբխազական եւ հարավօսական հիմնախնդիրների շուտափույթ լուծման օգտին այն մեխանիզմների հիման վրա, որոնք ստեղծվել են կողմերի մասնակցությամբե: «Մենք կպաշտպանենք ամեն մի պայմանավորվածություն, որին կհասնեն կողմերը, բայց Վրաստանի կողմից հակամարտությունների կարգավորումը ինքնիշխանությունն ավարտվելու արհեստական ժամկետների հայտարարման միջոցով ոչ միայն հնարավոր չԷ, այլեւ շատ վտանգավոր Է, եթե ոչ կործանարարե,- ընդգծել Է Լավրովը:

Հայերեն

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին