Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը նախազգուշացրել է աբխազական եւ հարավօսական հակամարտությունների ուժային լուծումից

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել է աբխազական եւ հարավօսական հակամարտությունների ուժային լուծումից: Այդ մասին նա հայտարարել է, ամփոփելով վրացական խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ այսօր կայացած բանակցությունների արդյունքները: «Ուժային լուծումը վտանգավոր էե,-ասել է նա: «Մեզ համար կարեւոր է, որ «սառեցված հակամարտությունները նոր բախումների չվերածվեն:-Կա այն բանի վտանգը, որ այս կամ այն կողմից կարող են սադրանքներ լինել, ինչը կործանարար հետեւանքներ կունենարե: ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ կան պայմանավորվածուոթյուններ, որոնցով հարկավոր է ղեկավարվել այդ երկու հակամարտությունները կարգավորելիս: «Գոյություն ունեն կարգավորման հատուկ մեխանիզմներ, մասնավորապես, խաղաղապահները,-նշել է նախարարը:-Համոզված եմ, որ նրանց ակտիվ օգտագործմամբ կարելի է հասնել կարգավորմանե: Ռուսաստանը, հավաստիացրել է նա, «ամեն կերպ կօժանդակի դրանե: Սերգեյ Լավրովը հավաստել է Թբիլիսի այցելելու մտադրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում