Սերգեյ Լավրով. Իրանի շուրջ հանդիպման մասնակիցները ձգտելու են հասնել այն բանին, որ Թեհրանը պահպանի ուրանի հարստացման մորատորիումը
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Լոնդոնում ՌԴ-ԱՄՆ-Եվրամիություն-Չինաստան նախարարական հանդիպման առաջիկա հանդիպման նպատակներից մեկը «Իրանի կողմից ուրանի հարստացման ուղղությամբ գործունեության մորատորիումը պահպանելուն հասնելն էե: Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ-ԱՄՆ-Եվրամիություն-Չինաստան նախարարական հանդիպումը տեղի է ունենալու ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի՝ փետրվարի 2-ին ծրագրված նիստի նախօրեին: