Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ի բարեփոխումները կոչված են մեծացնել նոր սպառնալիքներին հակազդելու Համագործակցության ընդունակությունըե

1 րոպեի ընթերցում

ԱԼՄԱԹԻ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը քննարկել են ԱՊՀ- ի բարենորոգումը: Այդ մասին ՌԴ արտգործնախարարը հայտնել է՝ ամփոփելով հանդիպման արդյունքները: Ղազախստանը, հիշեցրել է նախարարը, առաջարկել է «գագաթնաժողովները բեռնաթափել երկրորդական հարցերից, որպեսզի ապահովվի պետությունների ղեկավարների խորհրդի ռազմավարական դերըե: Նրա կարծիքով, «ԱՊՀ-ի բարեփոխումները կոչված են բարձրացնել նոր սպառնալիքներին հակազդելու Համագործակցության ընդունակությունըե: «ԱՊՀ-ում գործում է հակաահաբեկչական կենտրոն, կարգավորված է ռազմական համագործակցությունը, իրականացվում են փոխգործակցության այլ ձեւեր,- ասել է Լավրովը:-Մենք պետք է ապահովենք դրանք արդյունավետությունըե: «Նոյեմբերին Համագործակցության երկրները ներկայացնելու են բարենորոգման վերաբերյալ իրենց առաջարկություններըե,-հայտնել է նա եւ ավելացրել. «Մենք ցանկանում ենք ուշադրությունը կենտրոնացնել նոր սպառնալիքների եւ մարտահրավերների դեմ պայքարում համագործակցության տարբեր ուղղությունների արդյունավետության բարձրացման վրաե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում