Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ի տարածաշրջանը չպետք է մրցակցության ասպարեզ դառնա Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի տարածաշրջանը չպետք է մրցակցության ասպարեզ դառնա Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Եվրոպական գործարար ակումբի նիստում: Ելույթի տեքստը զետեղված է Ռուսաստանի արտգործնախարարության սայթում: «Չի կարելի թույլ տալ, որ ԱՊՀ-ի տարածաշրջանը դառնա Ռուսաստանի եւ Եվրամիության մրցակցության ասպարեզե,-ընդգծել է նախարարը: Լավրովը հավաստել է Ռուսաստանի այն դիրքորոշումը, որ Մոսկվան «Համագործակցության տարածքում առաջնության մենաշնորհ չունիե: «Միեւնույն ժամանակ մենք իրավասու ենք ակնկալել, որ հարգվեն այդ տարածաշրջանում պատմականորեն ձեւավորված մեր օրինական շահերըե,-ընդգծել է նախարարը: Ըստ Սերգեյ Լավրովի, Ռուսաստան-Եվրամիություն միասնական տնտեսական տարածության ձեւավորման ուղղությամբ կատարվող աշխատանքը պետք է օրգանապես զուգորդվի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ-ի միանալու գործընթացի եւ ԱՊՀ-ի շրջանակներում ինտեգրման ջանքերի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում