Սերգեյ Լավրով. Ռուսաստանը պատրաստ է երաշխավորված ձեւով վառելիքի մատակարարումներ ապահովել իրանական ատոմային էլեկտրակայանների համար
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Էխո Մոսկվիե ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը «պատրաստ է երաշխավորված ձեւով վառելիքի մատակարարումներ ապահովել իրանական նոր ատոմային էլեկտրակայանների ապագա կարիքների համարե: Նա նաեւ նշել է, որ նոր ատոմակայաններ ստեղծելու վերաբերյալ Իրանի հայտարարած պլանները կարող են իրացվել միայն «տարիներ անցե: «Դրանց համար իրապես վառելիք կպահանջվի ոչ վաղը, ոչ էլ եկող տարի, այլ ընթացիկ տասնամյակի վերջինե,-ասել է նախարարը: