Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը զգուշանում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի կամ Վրաստանի միանալու հետեւանքներից

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Լավրովը գտնում է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի կամ Վրաստանի միանալը կհանգեցնի վիթխարի աշխարհաքաղաքական տեղաշարժի: «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի կամ Վրաստանի միանալը կնշանակի վիթխարի աշխարհաքաղաքական տեղաշարժե,-ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը՝ այսօր ելույթ ունենալով Պետդումայում: «Մենք ուսումնասիրում ենք այդ քայլի բոլոր հնարավոր հետեւանքներըե,-նշել է նա: «Մենք այդ հետեւանքներն ուսումնասիրում ենք նախեւառաջ Ռուսաստանի ազգային շահերի, անվտանգության բնագավառի շահերի, մեր տնտեսական շահերի եւ այդ երկրների հետ փոխհարաբերությունների շահերի տեսանկյունիցե,-ավելացրել է ՌԴ-ի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում