Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Պատժամիջոցները իրանական հիմնախնդրի լուծման բնավ էլ լավագույն ու միակ եղանակը չեն

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «պատժամիջոցները հիմնախնդիրների լուծման բնավ էլ լավագույն ու միակ եղանակը չեն: Մենք հիշում ենք Իրաքի դեմ սահմանված պատժամիջոցների պատմությունը եւ գիտենք՝ ինչով դա ավարտվեցե: «Պատժամիջոցների վերաբերյալ հարցը սայլը ձիուց առաջ է դնում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ի շրջանակներում առավելագույն տեղեկատվություն ստանանք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, իսկ Իրանը պետք է ավելին անի, քան մինչ այժմ նա արդեն արել է: Մեր ընդհանուր ջանքերը պետք է ուղղված լինեն այն բանին, որ ապահովվի այն բոլոր հարցերին պատասխաններ ստանալը, որոնք առաջադրվել են ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների կողմից, եւ ապահովվի չտարածման ռեժիմի պահպանումըե,-ասել է ՌԴ-ի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը իրանական միջուկային հարցում «մտադիր է գործել առավելագույնս զգուշավոր, խուսափելով ավելորդ կտրուկ քայլերից, որոնք կարող են սրել իրադրությունըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում