Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի, Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւի նախագիծը միեւնույն չափով քննադատական է եւ դրական

1 րոպեի ընթերցում

ՏԱՇՔԵՆԴ, 17 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւի նախագիծը «միեւնույն չափով քննադատական է եւ դրականե: Այդ մասին այսօր Տաշքենդում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, «Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը հիմնվում է այն զեկուցագրի վրա, որը այդ կազմակերպության տնօրեն Մուհամեդ ալ Բարադեյը տարածել է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդումե: «Մենք ընդհանուր առմամբ այդ զեկուցագիրը համարում ենք անաչառ ու կշռադատվածե,-ընդգծել է նախարարը: «Ռուսաստանյան կողմը պատրաստ է աշխատել բանաձեւի վրա, որը կարտացոլի ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունըե,-նշել է Լավրովը: «Այդ համագործակցությունը պետք է շարունակել, որպեսզի պարզվեն գործակալության համար անհասկանալի հարցերըե,-ավելացրել է ՌԴ արտգործնախարարը եւ հիշեցրել, որ «Ռուսաստանի դիրքորոշումը հանգում է Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գնահատականի պաշտպանությանըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում