Հայաստանի գրողների միության հիմնադրման 70-ամյակի առիթով հոբելյանական հանդիսության մասնակիցներին եւ հյուրերին շնորհավորել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի գրողների միության հիմնադրման 70-ամյակի առիթով հոբելյանական հանդիսության մասնակիցներին եւ հյուրերին շնորհավորել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետի խոսքում մասնավորապես ասված է. «Հանդիսության հարգարժան մասնակիցներ եւ հյուրեր, շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի գրողների միության հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ: Տասնամյակներ շարունակ գրողների միությունը, իր կոչմանը հավատարիմ, կազմակերպել է հանրապետության գրական կյանքը, խրախուսել գրողների ստեղծագործական ջանքերը եւ նպաստել նրանց սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը: Հատկապես մեծ է եղել միության դերը խորհրդային տարիներին, երբ բազմակարծության բացակայության պայմաններում, այն դարձել էր ազգային գաղափարների ու արժեքների պաշտպանության, ժողովրդի դարավոր պատմությունը ամեն տեսակի խեղաթյուրումներից զերծ պահելու կարեւոր առաքելությունն իրականացնողներից մեկը: Այսօր, մեր երկրում անկախ պետականության ամրապնդման հետ մեկտեղ, ավելի ու ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում հանրապետության գրական-մշակութային կյանքը բնականոն հունի մեջ դնելու, գրողների ստեղծագործական ներուժը միավորելու եւ այն ի նպաստ երկրի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը ծառայեցնելու: Չնայած սուղ միջոցներին, մեր պետությունն ու կառավարությունը անում են հնարավորը գրական-մշակութային կյանքի աշխուժացմանն աջակցելու համար: Երկրի տնտեսության, կայունության ամրապնդմանը համընթաց այդ օժանդակությունը, իհարկե, կավելանա: Վստահ եմ, որ համատեղ ուժերով, միասնաբար կկարողանանք տեր կանգնել բազմադարյա մեր գրականության հարուստ ժառանգության պահպանմանը` այդպիով նպաստելով ազգային ավանդույթների ոգով գրական նոր սերունդների դաստիարակմանը: Հայաստանի գրողների միության կարեւոր անելիքներից մեկը Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ գրական կամրջի ստեղծումն է, գրական-մշակութային միասնական դաշտի ձեւավորումը՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթե կարգախոսն իրապես կյանքի կոչելու նպատակով, քանի որ թե Հայաստանում, թե Սփյուռքում ապրող մեր ժողովրդի երկատված հատվածների հիշողությունը եւ ապագայի սպասումները պետք է դիտարկվեն միեւնույն եւ համակենտրոն շրջանագծի մեջ: «Մեկ ազգ, մեկ մշակույթե բանաձեւը միայն կարգախոսային բնույթ չունի, այն մտահոգություն է եւ կենսակերպ, քանի որ ազգային մշակույթի միասնականությունը պայմանավորված է համազգային հիշողությամբ եւ հոգեւոր ընդհանրության առկայությամբ: Պատահական չէ, որ Մայր Հայրենիքում ապրող գրողները իրենց միության 70-ամյակը նշում են սփյուռքահայ իրենց գրչակից եղբայրների հետ: Մեկ անգամ եւս շնորհավորելով Հայաստանի գրողների միության հիմնադրման 70- ամյակի առթիվ, մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական անսպառ եռանդ՝ ի շահ Հայրենիք-Սփյուռք գրական-մշակութային կապերի ամրապնդման, մեր անկախ պետականության հզորացման եւ ժողովրդի հետագա բարգավաճմանե: 18.04

Հայերեն