Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի կողմից Եվրոպայի սովորական զինուժերի մասին պայմանագրի վավերացումը իրավաբանորեն ուղղակիորեն կապված չէ Վրաստանից եւ Մերձդնեստր

2 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կողմից Եվրոպայի սովորական զինուժերի մասին պայմանագրի վավերացումը իրավաբանորեն ուղղակիորեն կապված չէ Վրաստանից եւ Մերձդնեստրքից ռուսաստանյան ռազմահանգրվանների դուրսբերման հետ, Ստամբուլում լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, այդ առնչությամբ Ռուսաստանին ներկայացվող պահանջները «իրավական տեսանկյունից կոռեկտ չենե: «Վրաստանում գտնվող ռուսաստանյան ռազմահանգրվանների եւ Մերձդնեստրքից ռազմահանգրվանների դուրսբերման հետ կապված իրադրության կարգավորման մասին պայմանավորվածությունները ոչ թե իրավաբանական, այլ քաղաքական բնույթ էին կրում: Այդ պայմանավորվածությունները Ռուսաստանը կատարում է, դրանք չեն ենթադրում որեւիցե խիստ ժամկետներե,-նշել է ռուսաստանցի նախարարը: Նա պարզաբանել է, որ Վրաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմահանգրվանների վերաբերյալ կա պայմանավորվածություն առ այն, որ Մոսկվան եւ Թբիլիսին բանակցություններ կսկսեն այդ ռազմահանգրվանների դուրսբերման ժամկետի եւ կարգի որոշման շուրջ: «Նման բանակցություններ սկսվել են, այնուհետեւ դրանք ընդհատվել են: Վրաստանում կատարված իշխանափոխությունից եւ Միխեիլ Սահակաշվիլու գալուց հետո արդեն կայացել են մի քանի հանդիպումներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները վերսկսելու մասինե,-նշել է Լավրովը: Կարծում եմ՝ բարի կամքի առկայության դեպքում այդ հարցը կարող է կարգավորվել օպերատիվորենե,-ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում